Թուրքիան դադարեցրել է միջնորդական ջանքերը Թուրքիան դադարեցրել է Աֆղանստանի և Պակիստանի միջև
Քաղաքական
20:40 09/01/2026
Տարածաշրջան

Թուրքիան դադարեցրել է միջնորդական ջանքերը Թուրքիան դադարեցրել է Աֆղանստանի և Պակիստանի միջև

Հնդկական լրատվամիջոցները, հղում անելով բարձրաստիճան քաղաքական և անվտանգային աղբյուրին, հայտնում են, որ Թուրքիան դադարել է հանդես գալ որպես միջնորդ Աֆղանստանի ու Պակիստանի միջև լարվածության հարցում։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ ընդգծվել է, որ Թուրքիան դադարեցրել է միջնորդությունը, քանի որ Քաբուլի և Իսլամաբադի միջև լարվածությունը թուլացնելու ջանքերը ձախողվել են։

Նշենք, որ 2025-ի հոկտեմբերին Թուրքիան ստանձնել էր միջնորդի դեր և բանակցությունների երեք փուլ տեղի էր ունեցել Թուրքիայում, սակայն որևէ կոնկրետ արդյունք չէր գրանցվել։

Նշվում է, որ միջնորդի կագավիճակից Թուրքիայի դուրս գալը պայմանավորված է եղել Պակիստանի «անհիմն պահանջներով», որոնք նախկինում մերժվել էին Աֆղանստանի կողմից։

Աֆղանստանի քաղաքական վերլուծաբան Յուսուֆ Ամին Զազային վերոնշյալի վերաբերյալ հայտնել է.

«Պակիստանի բռնապետական, ճնշող և անարդար վերաբերմունքը Աֆղանստանի նկատմամբ ստիպել է Թուրքիային հրաժարվել իր միջնորդական դերից։ Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք ընդգծել, որ Աֆղանստանի և Պակիստանի միջև հարաբերությունները պետք է ձևավորվեն Դուրանդի գծի երկու կողմերում գտնվող մարդկանց կողմից»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թուրքիան դադարեցրել է միջնորդական ջանքերը Թուրքիան դադարեցրել է Աֆղանստանի և Պակիստանի միջև