Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազը միջնորդեց, որ Վազգեն Սաղաթելյանի կալանքը երկարացնեն 3 ամսով
Մասիվի դատարանումդատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ անցկացվում է քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ «Իմնեմնիմի-2» քրեական գործով առաջին դատական նիստը։
Կողմերն ասացին՝ ինքնաբացարկի, բացարկի, վարույթից հեռացնելու վերաբերյալ միջնորդություններ չունեն։ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ գործով հիմնավար կասկածի նվազագույն շեմը հաղթահարված չէ։ Նրա դիրքորոշմանը միացան մյուս պաշտպանները՝ Արսեն Բաբայանն ու Աստղիկ Մաթևոսյանը։
Անդրադառնալով խափանման միջոցի հարցին, հանրային մեղադրողը միջնորդեց երկարացնել Վազգեն Սաղաղթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, քանի որ նա միայն Ռուսաստանի քաղաքացի է, մեծ է նոր հանցանք կատարելու ռիսկը։
Նա առաջարկեց Սաղաթելյանի կալանքի ժամկետը երկարացնել 3 ամիս ժամկետով։
Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը հակադարձեց, նկարագրված արարքներում հանցակազմ չկա։
Վազգեն Սաղաթելյանն էլ նկատեց, որ «Իմնեմնիմի-1»-ի գործով ամիսներ շարունակ վարել են փոդքասթը, սակայն թույլ չեն տվել որևէ խախտում։
«Դատարանը մեզ վստահեց, և մենք տեսանք արդյունքը»,-ասաց Սաղաթելյանը։
Մանրամասները՝ տեսանյութերում։