Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ
Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 9-ին, ժամը 20։24-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին, բախվել են «Ford», «Chevrolet» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և երկու ուղևորի մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։