Ես չեղարկել եմ Վենեսուելայի վրա հարձակումների երկրորդ ալիքը. Թրամփ
Քաղաքական
10:57 10/01/2026
Աշխարհ

Ես չեղարկել եմ Վենեսուելայի վրա հարձակումների երկրորդ ալիքը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Վենեսուելայի վրա «նախկինում սպասվող» հարձակումների երկրորդ ալիքը՝ երկրի և Միացյալ Նահանգների համագործակցության պատճառով։

Այս մասին գրում է CNN-ն ու մանրամասնում, որ հայտարարությունը հնչել է գրեթե մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նա հրամայել է ռազմական գործողություն սկսել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու համար։ Հիշեցնենք, որ Մադուրոն ներկայում գտնվում է ԱՄՆ-ում կալանքի տակ իր կնոջ՝ Սիլիա Ֆլորեսի հետ միասին։

Այդ ռազմական գործողությունից կարճ ժամանակ անց Թրամփը մամուլի ասուլիսում ասաց. «Մենք պատրաստ ենք իրականացնել երկրորդ և շատ ավելի մեծ հարձակում, եթե անհրաժեշտ լինի։ Մենք իրականում ենթադրում էինք, որ երկրորդ ալիքը անհրաժեշտ կլինի, բայց հիմա, հավանաբար, այդպես չէ»։

Ուրբաթ օրվա Truth Social-ի գրառման մեջ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն և Վենեսուելան «լավ են համագործակցում, հատկապես, երբ խոսքը վերաբերում է իրենց նավթի և գազի ենթակառուցվածքների վերականգնմանը՝ շատ ավելի լավ և ավելի ժամանակակից ձևով»։

«Այս համագործակցության շնորհիվ ես չեղարկել եմ նախկինում սպասվող հարձակումների երկրորդ ալիքը, որը, կարծես, անհրաժեշտ չի լինի, սակայն բոլոր նավերը կմնան իրենց տեղում՝ անվտանգության նկատառումներից ելնելով», - հավելել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ես չեղարկել եմ Վենեսուելայի վրա հարձակումների երկրորդ ալիքը. Թրամփ