Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Եկե՛ք հասկանանք՝ ի՛նչ կատարվեց…Այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին և հավատացյալ ժողովուրդը ապրում էր Հիսուս Քրիստոսի Ծննդյան բերկրանքը։ Եվ, ընկալյալ գեղեցիկ կարգի համաձայն, միմյանց պետք է ողջունեինք «Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ» ավետիսով։ Բայց այս ամենից մեզ կտրելու համար հայտարարվեց ուխտերթ և հնչեց «Հիսուսին մենակ ենք թողել» հավատքի հետ կապ չունեցող, անտրամաբանական հայտարարություն։ Այսինքն՝ մենք կապ չունենք ո՛չ Հիսուս Քրիստոսի, և ո՛չ էլ Նրա Սուրբ Ծննդյան հետ, հետևաբար՝ անիմաստ է Սուրբ Ծննդյան ձեր խանդավառությունը»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։
Նա շարունակում է.
«Սուրբ Գրքին և Սրբազան Ավանդությանը հակասող այս մտքին եկավ ողջունելու և ամբողջացնելու ոչ ավել, ոչ պակաս բարձրաստիճան մի հոգևորական։ Նա շարունակելով առաքելական հավատքի հետ կապ չունեցող այս անտրամաբանական միտքը՝ հավելեց «Հիսուս բանտարկված է Խոր Վիրապի զնդանում»։ Առաջին հայացքից անգրագիտություն է, վարդապետական մտքի բոբիկություն և անտեղյակություն, բայց խորքային առումով շատ վտանգավոր և կործանարար միտք է։