Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ
Հասարակություն
09:11 11/01/2026
Հայաստան

Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հայտնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ջերմուկի խաչմերուկից-Սարավան-«Զանգեր»-Սիսիան հատվածը (բուք), Վարդենյաց և Քեթիի լեռնանցքները (բուք) փակ են կցորդով բեռնատարների համար։

Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով բեռնատարների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

 «Մեղրու սար» կոչվող հատվածում բուք է։

Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ