Փրկարարներն օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բքի մեջ հայտնվածներին
Հասարակություն
20:35 11/01/2026
Հայաստան

Փրկարարներն օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բքի մեջ հայտնվածներին

ՆԳՆ Փրկարար Ծառայությունից հայտնում են, որ փրկարարները քաղաքացիներին տեղափոխել են անվտանգ տարածք։

«Հունվարի 11-ին, ժամը 14։12-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածք»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փրկարարներն օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում բքի մեջ հայտնվածներին