Անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը. Վարդան Ոսկանյան
Քաղաքական
09:45 11/01/2026
Տարածաշրջան

Անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Չնայած Իրանի գահընկեց շահի որդու կոչին ծավալելու անհնազանդության գործողություններ, զբաղեցնելու իրանական քաղաքների փողոցները և մնալու դրանցում, անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը։

Ի տարբերություն նախորդ երկու գիշերների՝ լայնածավալ բախումներ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև նույնպես չեն գրանցվել։

Երեկ Իրանի բանակը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է օժանդակել անվտանգության ուժերին հասարակական կարգի ապահովման գործում, սակայն դրա անհրաժեշտությունը չի եղել։

Իրանական վտարանդի ընդդիմադիր ուժերից շատերը հանրային տիրույթում ակտիվորեն քննադատում են Իրանի գահընկեց շահի որդուն բողոքի գործողությունների առաջնորդությունը «մոնոպոլացնելու» փորձերի և տեղեկատվական ուռճացված աջակցության միջոցով դրանց հեռակա «կազմակերպիչ» և «ղեկավար» ներկայանալու համար։

Իրանում համացանցը մնում է անջատված, պարբերաբար դրան հասանելիություն են ստանում միայն իրանական լրատվամիջոցները՝ որոնք տարածում են պաշտոնական տեղեկատվություն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցյալ գիշեր Իրանում գրանցվել են վերջին երեք օրերի ամենաքիչ մասնակիցներով ցույցերը. Վարդան Ոսկանյան