Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և մեկ միլիոն լարի տուգանքի
Իրավունք
15:59 12/01/2026
Տարածաշրջան

Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և մեկ միլիոն լարի տուգանքի

«Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կնքվել է դատավարական համաձայնագիր, որի համաձայն նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման»,- այս մասին տեղեկատվություն է տարածում Վրաստանի դատախազությունը։

Իրակլի Ղարիբաշվիլին պարտավորվել է վճարել մեկ միլիոն լարի տուգանք։

«Վրաստանի դատախազությունը մեղադրյալ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կնքել է դատավարական համաձայնագիր, որի համաձայն նախկին վարչապետը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության համար։

Բացի այդ, որպես լրացուցիչ պատիժ նշանակվել է մեկ միլիոն լարի տուգանք։ Նա նաև կզրկվի հանցավոր գործունեության արդյունքում ստացված և իր բնակարանի խուզարկության ժամանակ առգրավված գումարից պետությանը հասնող օգուտից։

Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանում է կատարած հանցագործությունը և համաձայնվում է մեղքի ճանաչման համաձայնագրի պայմաններին։ Դատարանն արդեն բավարարել է դատախազության միջնորդությունը մեղքի ճանաչման համաձայնագրի վերաբերյալ», – 1tv.ge-ի հաղորդմամբ, ասվում է դատախազության հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և մեկ միլիոն լարի տուգանքի