Վարելու իրավունքից զրկելու 5435 որոշումների 90․1 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են․ ՆԳՆ-ի պարզաբանումը
Իրավունք
19:29 12/01/2026
Հայաստան

Վարելու իրավունքից զրկելու 5435 որոշումների 90․1 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են․ ՆԳՆ-ի պարզաբանումը

 ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որի 90․1 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։ Այս մասին պարզաբանում են ՀՀ ՆԳՆ-ից։

««Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարել է, որ բազմաթիվ մարդիկ «անիմաստ խախտումի պատճառով» զրկված են տրանսպորտային միջոց վարելու իրավունքից և «չեն կարողանում ընտանիք պահել»։ Նա հայտնել է նաև, որ «երկրորդ շանս են տալու այդ մարդկանց և վերադարձնեն վարորդական վկայականները»։

Իսկ հիմա՝ փաստերով։ Նշենք, որ միայն 2025 թվականին ՆԳՆ ոստիկանության կողմից կայացվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու 5435 որոշում, որից 4899-ը կամ 90․1 տոկոսը տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են։

Վերոնշյալը ոչ թե «անիմաստ խախտումներ են», այլ ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ, որոնց հետևանքով վտանգվում է երթևեկության բոլոր մասնակիցների կյանքն ու առողջությունը»,- նշված է հաղորդագրությունում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարելու իրավունքից զրկելու 5435 որոշումների 90․1 տոկոսը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերն են․ ՆԳՆ-ի պարզաբանումը