Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները այսուհետ կկատարի Պարույր Ասրյան
Առողջություն
20:56 12/01/2026
Հայաստան

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները այսուհետ կկատարի Պարույր Ասրյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի որոշմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները այսուհետ կկատարի Պարույր Ասրյանը։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի էջից։

»Բժիշկ Ասրյանը Ստեփանավանի բժշկական կենտրոնում իր գործունեությունը սկսել է 2020 թ․-ից՝ որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ։

2021 թ.-ից արդեն նշանակվել է բժշկական կենտրոնի փոխտնօրենի պաշտոնում՝ ոչ միայն ակտիվորեն մասնակցելով կենտրոնի կառավարմանն ու զարգացմանը, այլ նաեւ զուգահեռ իրականացրել կյանքեր փրկելու բժշկի առաքելությունը»,- նշված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի պարտականությունները այսուհետ կկատարի Պարույր Ասրյան