Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի
Մշակույթ
14:19 12/01/2026
Աշխարհ

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի

«Մեղավորները» («Sinners») ֆիլմի ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի։ Բացի Օհանյանից, ֆիլմի պրոդյուսերներն են Զինզի Քուգլերը ու Ռայան Քուգլերը։ 

thearmenianreport.com-ը գրում է, որ Ֆիլմը կիրակի երեկոյան կայացած արարողության ժամանակ արժանացել է երկու «Ոսկե գլոբուսի», հաստատելով իր տեղը որպես տարվա ամենահաջողակ և ամենաքննարկվող ֆիլմերից մեկը։

Ֆիլմը «Ոսկե գլուբուս» մրցանակ է ստացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում, ինչպես նաև «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգում։ Մրցանակը հանձնվել է ֆիլմի շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի