Տիգրան Ավինյանը գնահատում է նաև Թուրքիայի տարածքի օդի որակը
Հասարակություն
12:07 12/01/2026
Հայաստան

Տիգրան Ավինյանը գնահատում է նաև Թուրքիայի տարածքի օդի որակը

«Երևանի քաղաքապետարանը կենտրոնացած է օդի որակի ավելի վերլուծական տվյալներ տրամադրելու և վերլուծական տվյալների վրա մեր գործունեությունը կազմակերպելու վրա։ Մասնավորեպաս մենք ինվերսիոն շերտի կանխատեսումներն ենք կարողանալու իրականացնել»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա բացատրեց, որ այն նշանակում է, որ օդում ինչ-որ մի մակարդակի  բարձրության վրա ունեն օդի վատ ցուցանիշներ, երբ այդ բարձրությունից ինվերսիոն ձևով այդ շերտն իջնում է քաղաքի և ամբողջ արարատյան գոգավորության վրա՝ և՛ Երևանում, և՛ Արտաշատում, Վեդիում. և Փոքր Վեդիում, և՛ Թուրքիայի տարածքներում՝ արարատյան գոգովորությունում  ունեում ենք նմանատիպ խնդիր։

«Միանշանակորեն մենք ունենք հնարավորություն այս կանխատեսումների հիման վրա իրականացնել գործողություններ»,-ասաց Ավինյանը և, հնաձնարարելով հաջորդ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացնել մյուս վերլուծությունները, հավելեց. «Կան ինտուիտիվ բաներ, որ մարդկանց թվում է, թե օրինակ, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Սա իրականությանը չի համապատասխանում»։

Ավինյանը բերեց Սարաևո քաղաքի օրինակը, որն անտառի մեջ է, բայց աղտոտվածության ցուցանիշները «խայտառակ  բարձր են» և ներքին կանաչապատման աշխատանքներն այդքան արդյունքներ չի տալիս։

Տիգրան Ավինյանը նշեց, որ արհեստական բանականությամբ կանխատեսումը և դրանց հիմա վրա Երևանի քաղաքապետարանի աշխատանքն արդյունք կտա։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Տիգրան Ավինյանը գնահատում է նաև Թուրքիայի տարածքի օդի որակը