Սպանության փորձ կատարածին գտել են Արարատի գյուղերից մեկում
Իրավունք
16:09 12/01/2026
Հայաստան

Սպանության փորձ կատարածին գտել են Արարատի գյուղերից մեկում

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին Ոսկետափ գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Ոստիկանության փոխանցմամբ, Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա երիտասարդը ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սպանության փորձ կատարածին գտել են Արարատի գյուղերից մեկում