ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի խաղարկության շրջանակում
Քաղաքական
10:59 13/01/2026
Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը գրին քարտի խաղարկության շրջանակում

ԱՄՆ պետքարտուղարությունը կասեցրել է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը բազմազանության արտոնագրի (գրին քարտ) խաղարկության շրջանակում։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Մենք ժամանակ և անհրաժեշտ միջոցներ կտրամադրենք ԱՄՆ ազգային ու հասարակական անվտանգությունը պաշտպանելու համար։ DV-2027 ծրագրի վերաբերյալ այս պահին նոր հայտարարություններ առկա չեն»,-նշում են դեսպանատանից։

Ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Պետդեպարտամենտը հանձնառու է ապահովել, որ իր վիզայի գործընթացը համապատասխանի ԱՄՆ ազգային անվտանգության և հասարակական անվտանգության ամենաբարձր չափանիշներին: Այս գործողությունը ձեռնարկվել  է Բրաունի համալսարանում կրակոցների և MIT պրոֆեսորի սպանության հետ կապված մտահոգությունների լույսի ներքո, որը, ենթադրաբար, կատարվել է DV ծրագրի միջոցով Միացյալ Նահանգներ ընդունված անձի կողմից: Այս դադարեցումը թույլ կտա նախարարությանը վերանայել DV ծրագրի ստուգման արձանագրությունները: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder