Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամվել Կարապետյանը մշտապես դժգոհել է խցի ցուրտ լինելու պայմաններից, բայց այդպես էլ չջեռուցեցին, և նա ունեցավ առողջական խնդիրներ. Փաստաբան
«Սամվել Կարապետյանի նկատմամբ ավելի խիստ սահմանափակումներ են կիրառված տնային պայմաններում, քան դա գործում էր նրա նկատմամբ բանտային պայմաններում»,- ասուլիսում ասաց գործարար Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։
Օրինակի համար նշեց, որ Սամվել Կարապետյանը չի կարող իրենց տնից զանգել տղային կամ աղջկան, հարցնել, թե ինչպես են, մինչդեռ բանտային պայմաններում կարող էր իրականացնել։ Բանտային պայմաններում կարող էր որոշակի հրապարակային ելույթներով հանդես գալ, տնային պայմաններում դա սահմանափակված է։
Փաստաբանն ասաց, այն, որ Կարապետյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, պայմանավորված էր զուտ իրավական այն գործիքակազմով, որ 4 դատական ատյաններում արդեն իսկ ամրագրել էին՝ առողջական վիճակին չհետևելը, լուծումներ չտալը հիմք է խափանման միջոցի փոփոխման համար։
«Դրա համար առաջին ատյանի դատարանի դատավորն, այլընտրանք չունենալու պայմաններում, գնաց որոշակիորեն համարձակ որոշման կայացման»,- ասաց Ա.Ֆերոյանը։
Նա նշեց, որ Ս.Կարապետյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ մշտապես դժգոհել է խցի ցուրտ լինելու պայմաններից, բայց արգելել է դրա մասին հրապարակային ելույթներ ունենալ. «Մենք մշտապես քրեակատարողական հիմնարկի, վարչության աշխատակիցներին գրավոր, բանավոր կարգով խնդրում էինք, հորդորում էինք՝ ցուրտ է այս մարդկու խուցը, ապահովեք բավարար ջերմաստիճան, ընդամենը ջեռուցեք խուցը։ Ոչ մի ձև չջեռուցեցին Սամվել Կարապետյանի խուցը, այն աստճիան հասավ, որ վերջինս ունեցավ առողջական խնդիրներ։ Մշտապես ուներ մրսածության, անդադար մրսում էր։ Հասանք նրան, որ նրա մոտ ախտորոշվեց երկկողմանի թոքաբորբ, արդեն հաստատվել է կովիդի առկայություն, որը բավականին ծանր դինամիկ ընթացք էր ունենում։
Հաճախ են պատկան մարմինները խոսում այն մասին, որ ում կալանավորում են, հոպ՝ պարզվում է ինքը հիվանդ է։ Ինքը հիվանդ չէ, տանում եք, այնպիսի պայմաններում եք պահում, որ հազար տեսակ հիվանդություններ է ձեռք բերում։ Էլ չեմ ասում եղած հիվանդությունները դինամիկ զարգացումներ են ունենում»։
Մանրամասն՝ տեսանյութում։