Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Գերմանիայում ԱՄՆ զինուժի գնացքի փոխարեն բեռնատար գնացք է գծերից դուրս եկել՝ հավանական դիվերսիայի հետևանքով
Գերմանական Bild թերթի փոխանցմամբ՝ Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասի Էսսեն քաղաքում բեռնատար գնացք է դուրս եկել գծերից՝ հնարավոր դիվերսիայի հետևանքով։
«Վտանգավոր միջադեպը պետական անվտանգության ծառայությունը բարձր պատրաստվածության վիճակի է բերել։ Երկուշաբթի երեկոյան, մոտավորապես ժամը 22:30-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 00:30-ին), Էսսենում բեռնատար գնացք է դուրս եկել գծերից։ Բարեբախտաբար, միայն քարշակի անիվների վալն է դուս եկել գծերից։ Սակայն կա մի սենսացիոն մանրամասնություն, դրանից ընդամենը մի քանի ժամ առաջ ամերիկյան ռազմական շարասյունը պետք է անցներ այդ տարածքով»,-գրում է թերթը։
Հաղորդվել է, որ Գերմանիայի դաշնային ոստիկանությունը երկուշաբթի երեկոյան Էսսենի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) իրավապահ մարմիններին տեղեկացրել է միջադեպի մասին: Գնացքը քարշում էր 20 վագոն-ցիստեռն, որոնցից յուրաքանչյուրը տեղափոխում էր 25 տոննա վտանգավոր նյութեր: Դեպքի վայրում քննիչները հայտնաբերել են ռելսերին ամրացված մի քանի մետաղական սեղմակներ: Bild-ի տվյալներով՝ Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ոստիկանությունը չի բացառում, որ դրանք կարող էին պատահաբար տեղադրված լինել այնտեղ: Դեպքի վայրի մոտակայքում նախկինում եղել է շինհրապարակ, որը դեռևս ամբողջությամբ չի մաքրվել: Քննիչները ներկայումս պարզում են, թե արդյոք մետաղական սեղմակներն այնտեղից են, թե՞ դիտավորյալ են տեղադրվել:
Bild-ը նշում է, որ ԱՄՆ բանակի զինամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխող գնացքը պետք է անցներ նույն հատվածով միջադեպից մի քանի ժամ առաջ, սակայն ուշացման պատճառով շեղվել է ուղղությունից։ Դեպքից առաջ վերջին գնացքը, ըստ թերթի, անցել է այս հատվածով առանց միջադեպերի։
«Եթե այս սեղմակները իսկապես եկել են շինհրապարակից, ապա հարց է առաջանում. ինչո՞ւ չեն վնասվել մյուս գնացքները։ Բարեբախտաբար, միայն մեկ լիսեռ է պոկվել, քանի որ շոգեքարշը դանդաղ էր շարժվում շինհրապարակի պատճառով», -ըստ «ՌԻԱ նովոստի»-ի, պետական անվտանգության աշխատակցի խոսքերը մեջբերել է թերթը։
Քննիչի խոսքով՝ նման մետաղական սեղմակների տեղադրումը չի պահանջում լայնածավալ տեխնիկական փորձագիտություն։ «Անհայտ է մնում, թե ով կարող էր կանգնած լինել այս հնարավոր դիվերսիայի հետևում»,-նշել է թերթը։