Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ». ԱԺ լիազորությունների ավարտին կես տարուց պակաս ժամանակ է մնացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած ԱԺ լիազորությունների ավարտին կես տարուց էլ պակաս ժամանակ է մնացել, սակայն խորհրդարանական մեծամասնությունը շարունակում է զարգացնել քաղաքական տուրիզմը և գործող 70 բարեկամական խմբերը որոշել է համալրել ևս երեքով։ Խորհրդարանական մեծամասնությունը հանդես է եկել առաջարկությամբ՝ ստեղծել Հայաստան-Օման, Հայաստան-Կոլումբիա և Հայաստան-Դոմինիկյան Հանրապետություն բարեկամական խմբեր։
Գաղտնիք չէ, որ բարեկամական խմբերը և դրանցում ընդգրկված պատգամավորներն ազդեցություն չեն ունենում արտաքին քաղաքականության հարցում, այդ խմբերը սոսկ աշխարհաճանաչողության դեր են խաղում և հնարավորություն տալիս երեսփոխաններին՝ հարկատուներիս հաշվին շրջագայել և երկրներ տեսնել։ Ի դեպ, տարին դեռ չսկսված՝ ԱԺ նախագահն է մեկ շաբաթով արձակուրդ մեկնել․ հունվարի 7-15-ը նա գտնվելու է ամենամյա արձակուրդում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։