Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ երդվել են, որ իրենց կորցրած ընկերների անունով երեխաներ կունենան. Նարեկ Կարապետյան
«Ուզում եմ ներկայացնել մեր ժամանակի հերոսներին՝ տիկին Արմենուհի և ԳագիկՀովհաննիսյանները Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ երդվել են որ իրենց կորցրած ընկերների անունով երեխաներ կունենան, որպեսզի հայ ազգը շարունակի ապրել, և այդ մարդկանց հետքը մնա մեր ազգի մեջ։ Այսօր Հովհաննիսյանների ընտանիքը ունի 12 երեխա՝ 7 տղա և 5 աղջիկ»-ասաց «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ Խարբերդից ուղիղ միացմամբ։
Նա ցանկություն հայտնեց, որ բոլորը օրինակ վերցնեն այս ընտանիքից՝ բոլոր պատերազմներին մասնակցած ընտանիքի հայր, հայի կերպար Գագիկ Հովհաննիսյանից, և նրա տիկնոջից՝ հայ կնոջ կերպարի օրինակ տիկին Արմենուհուց։
«Կուզենայի, որ մենք մեր երկրում այնպիսի ապագա կառուցենք, որ այսպիսի ընտանիքները չունենան ոչ մի խնդիր՝ ո՛չ ձմռանը կոմունալ վճարների հետ կապված, ո՛չ ընտանիքի ապրուստը ապահովելու հարցում, քանի որ նրանք ամեն ինչ տվել են մեր հայրենիքին»,-ասել է Նարեկ Կարապետյանը։