Չանչարևիչը վերադառնում է հայրենիք
Աշխարհում
13:12 13/01/2026
Աշխարհ

Չանչարևիչը վերադառնում է հայրենիք

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ու «Նոա» ակումբի  դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը վերադառնում է հայրենիք։

Հայաստանյան ակումբն ինսթագրամիր իր էջում շնորհակալության, հրաժեշտի հուզիչ խոսք ու տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ միասին ապրել են անմոռանալի պահեր ու ֆուտբոլային ֆանտաստիկ դրվագներ, և այս հիշողությունները հավերժ կմնան ակումբի պատմության մեջ։

36-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան կշարունակի սերբական «ИМТ» ակումբում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder