Երևանի Հերացի փողոցում բախվել են 4 մեքենաներ, կան տուժածներ
Հասարակություն
10:54 13/01/2026
Հայաստան

Երևանի Հերացի փողոցում բախվել են 4 մեքենաներ, կան տուժածներ

Հունվարի 13-ին, ժամը 08։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են «Toyota», «Voyah», «Mercedes-Benz» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ 

Փրկարարները հոսանքազրկել են «Toyota» և «Volt» մակնիշների ավտոմեքենաները և փակել «Toyota» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանի Հերացի փողոցում բախվել են 4 մեքենաներ, կան տուժածներ