Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել, 17-ամյա մի տղան ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն
Իրավունք
18:22 13/01/2026
Հայաստան

Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել, 17-ամյա մի տղան ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։

ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզել է, որ 17-ամյա պատանուն դանակահարել են, ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ ժամը 18․30-ի սահմաններում, ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև, որին միջամտել են նրանց ընկերները, այդ թվում՝ տուժածը։ Շենքի հետնամասում շարունակված վեճը վերաճել է քաշքշուկի ու ծեծկռտուքի, և այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն։

Դանակահարողը ձերբակալվել է, խոստովանել արարքն ու ներկայացվել նախաքննական մարմին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել, 17-ամյա մի տղան ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն