Արդեն իսկ ԱՄՆ-ի հետ ունենք 10 % մաքսատուրք, հիմա էլ գումարվեց 25%, բայց Իրանը մեր երկու բաց սահմաններից մեկն է. Թավադյան
Տնտեսություն
12:15 14/01/2026
Տարածաշրջան

Արդեն իսկ ԱՄՆ-ի հետ ունենք 10 % մաքսատուրք, հիմա էլ գումարվեց 25%, բայց Իրանը մեր երկու բաց սահմաններից մեկն է. Թավադյան

Հունվարի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social-ի հարթակում գրեց, որ Իրանի հետ բիզնես ունեցող պետությունների համար դեպի ԱՄՆ ապրանքների վրա 25% մաքսատուրք է սահմանում և այդ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես ու անբեկանելի է։ Արդյո՞ք սրանից հետո Հայաստանը պետք է դադարեցնի տնտեսական գործընկերությունը Իրանի հետ և 25% հավելյալ մաքսատուրքն ինչպես կազդի ՀՀ տնտեսության վրա։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աղասի Թավադյանի հետ։

«Նախորդիվ, երբ Թրամփը մաքսատուրքեր կիրառեց տարբեր երկրներից ներմուծվող ապրանքների վրա, այն ժամանակ էլ 10 % կիրառվեց Հայաստանի վրա։ Դեռ այն ժամանակ հարց ծագեց, թե այն ինչպես կանդրադառնա մեր երկրից արտահանման վրա։ Բայց Հայաստանից դեպի Միացյալ նահանգներ արտահանումը փոքր թիվ է կազմում ընդհանուր արտահանման մեջ, մոտ 1 % է, իսկ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն ավելի շատ է՝ մոտավորապես 2%։ Սա պետք է հաշվի առնենք, նաև այն, որ Իրանի հետ մենք սահման ունենք և այդ երկիրը կարևոր դեր ունի մեր համար։

 Ճիշտ է առևտրաշրջանառության մեծ մասը գազն է էլեկտրաէներգիայի դիմաց, բայց այն մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռի համար կատարում է մարտկոցի դեր։ Այսինքը՝ էլեկտրաէներգիան այն ապրանքն է, որն երբ արտադրվեց միանգամից պետք է սպառվի, ավելցուկային արտադրության պարագայում մենք այն արտահանում ենք դեպի Իրան և դրա փոխարեն գազ ենք ստանում։ Այն շատ կարևոր է ՀՀ-ի համար և եթե այն չլինի, էներգետիկ խնդիրներ են առաջանում։

Նշենք, որ Հայաստանի համար արդեն իսկ գործում է 10%-ի մաքսատուրքը դեպի ԱՄՆ արտահանման դեպում և արտահանում ենք հիմնականում ջրեղեն, կոնյակ և թանկարժեք քարեր ու ոսկերչական զարդեր են։ 2024 թվականին Հայստանի արտահանումը՝ վերարտահանման կրճատման հետևանքով նվազել է, բայց եղել է 13 մլրդ դրամի կարգի։ Դեպի ԱՄՆ արտահանել ենք 124 մլն դոլարի ապրանք, որը արտահանման մասնաբաժնում չի հասնում 1 %-ի։

Այստեղ պետք է մի քանի փակ գործոն հաշվի առնենք, որ ճիշտ է ԱՄՆ-ի հետ  մեր առևտրաշրջանառությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ մեզանից բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում, սակայն ԱՄՆ գերտերություններից է և աշխարհաքաղաքական մեծ ազդեցություն ունի։ Պետք է հաշվի առնել  նաև, որ ԻԻՀ-ի ռեսուրսները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ԱՄՆ-ի համար, քանի որ իրականում բնական ռեսուրսներով Իրանն աշխարհում 5-րդ հորիզոնական է զբաղեցնում և ավելի շատ ռեսուրս ունի, քան նույնիսկ Չինաստանը։ Դրանք դուրս բերման տեսանկյունից բավական մեծ հետաքրքրություն  է ներկայացնում նաև ԱՄՆ-ի համար, ինչպես ուներ Վենեսուելան։

Բայց նաև պետք է հաշվի առնել, որ այս պահին մենք ընդամենը երկու բաց սահման ունենք, մեկը՝ Իրանի, մյուսը՝ Վրաստանի հետ և այս առևտրաշրջանառության կորսումը Հայաստանի համար այլ խնդիրներ կառաջացնի՝ բացի էներգետիկ անվտանգությունից։

Այստեղ պետք է արձանագրել նաև, որ Իրանական ռեալի արժեզրկումը մեր տնտեսության վրա մեծ ազդեցություն չի ունեցել, որովհետև մեր առևտրաշրջանառությունը մեծ չէ, հիմնականում էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց, բայց քանի որ Իրանը վերջերս դարձել է «ԲՐԻՔՍ+»-ի անդամ, և վերջինումս ընդգրկված պետություների և ԵԱՏՄ-ի միջև որոշակի անմաքսատուրք առևտրաշրջանառություն կա, ապա որոշ կենդանի կենդանիների և պանրի տեսակների արտահանումը դեպի Իրան բավականին մեծացել է, սակայն քանի որ ռեալը արժեզրկվել է, այդ ապրանքների արտահանումը որոշակի բարդությունների առաջ է կանգնած։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արդեն իսկ ԱՄՆ-ի հետ ունենք 10 % մաքսատուրք, հիմա էլ գումարվեց 25%, բայց Իրանը մեր երկու բաց սահմաններից մեկն է. Թավադյան