Բավականին արդար բաշխում է. Միրզոյանը՝ ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74%, ՀՀ-ին 26% մասնաբաժնի մասին
Քաղաքական
11:23 14/01/2026
Հայաստան

Բավականին արդար բաշխում է. Միրզոյանը՝ ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74%, ՀՀ-ին 26% մասնաբաժնի մասին

«Որևէ պետական գործառույթ չի արտապատվիրակվում, ԹՐԻՓՓ-ի ամբողջ ծածկույթով Հայաստանի իրավապահ, անվտանգային, արտակարգ իրավիճակումներում իրավասու մարմինների ամբողջական հասնաելիությունն ապահովվում է»,- Վաշինգտոնից ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Միրզոյանը՝ խոսելով ԹՐԻՓՓ շրջանակի փաստաթղթի վերաբերյալ։

Անդրադառնալով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը, մասնավորապես, ըստ փաստաթղթի, Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը, պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է բաժնեմասերի միայն 26 %-ը պատկանելու Հայաստանին, Միրզոյանն ասաց. «Դե, մեծ հաշվով բանակցությունների արդյունք է, արտացոլում է երկրների ներդրումները։

Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն մեծ ծավալի ներդրումներ է անելու։ Հայաստանն իր կողմից հիմնական բանը, որ ներդնելու է, մեծ հաշվով կառուցապատման իրավունք է։ Կարծում եմ՝ բավականին արդար բաշխում է, ընդ որում խոսքը առաջիկա 49 տարվա մասին է»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բավականին արդար բաշխում է. Միրզոյանը՝ ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74%, ՀՀ-ին 26% մասնաբաժնի մասին