«Հրապարակ». Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից
Օրվա մամուլ
08:43 14/01/2026
Հայաստան

«Հրապարակ». Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից։ Դեռևս անցած տարեվերջին՝ դեկտեմբերի 15-ին, ավելի քան երկու տասնյակ հասարակական կազմակերպություններ նամակ են ուղարկել Վեհափառին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը: Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը 10 տիրադավ եպիսկոպոսներից մեկն է, որն աջակցում է Փաշինյանի եկեղեցաքանդ ծրագրին։

«Խիստ մտահոգիչ և անասելի վիրավորական էր բոլորիս համար տեսնել, թե ինչպես է Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, խախտելով մեր սուրբ եկեղեցու օրենքները, փաստացի ըմբոստացել ազգընտիր և օծյալ Ամենայն հայոց հայրապետի դեմ, որը մշտապես իր անքակտելի ուշադրության կենտրոնում է պահել ու պահում Արցախ աշխարհի և արցախահայության խնդիրները՝ հանդես գալով մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն նախաձեռնություններով, այդ թվում՝ միջազգային բարձր հարթակներում։ Մեզ համար անընդունելի է նաև այն, որ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, որ կոչված է պաշտպանելու իրեն հանձնված սրբություններն ու հավատավոր ժողովրդին, այդ կոչմանը հակընդդեմ գործողություններ է կատարում»,- գրել էին նրանք նամակում։

Մոտ մեկ ամիս է անցել Վեհափառին ուղղված խնդրանքից, սակայն նա մատը մատին չի խփում։ Մենք գրել ենք, որ Արցախի թեմում եպիսկոպոսի կոչումով այլ հոգևորական չկա, որով կարող է Վեհափառը փոխարինել տիրադավին, սակայն կարող է տեղապահ նշանակել կամ էլ ծնունդով ոչ արցախցի։ Գրել ենք նաև, որ արցախյան քաղաքական-հասարակական շրջանակներում կողմ են Բագրատ սրբազանի թեկնածությանը։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող և միաժամանակ ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն էլ է հանդիպում խնդրել Վեհափառի հետ, այլ մանրամասներ հայտնի չեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». Արցախցիները տարակուսած են կաթողիկոս Գարեգին Բ-ի անհաղորդ պահվածքից