Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, նվիրաբերվել է Գեղարդի մանրակերտը․ Հայր Ասողիկ
Հասարակություն
18:22 14/01/2026
Հայաստան

Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, նվիրաբերվել է Գեղարդի մանրակերտը․ Հայր Ասողիկ

«Գեղարդը անխաթար, անվնաս, ապահով, անվտանգ Մայր աթոռ սուրբ էջմիածնում է։ Այն ամենը ինչ որ ասվում է սուտ է, զրպարտություն է, և ես չգիտեմ՝ ինչու են այդ ամենը շրջանառում»,–այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նշենք, որ այսօր Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը Գեղարդի վնասված լինելու գործով հարցաքննության էր հրավիրվել Քննչական կոմիտե։ Հարցաքննությունը ՔԿ-ում տևել է շուրջ 6 ժամ։  Նա առաջին անգամ հարցաքննվել է դեռ յոթ տարի առաջ հարուցված գործով։

Հարցին, թե արդյո՞ք Գեղարդից ինչ-որ մասունք  նվիրվել է ռուս ուղղափառ եկեղեցուն, Հայր Ասողիկն արձագանքեց․

«Դարեր շարունակ քրիստոնեական եկեղեցիները իրար մասունքներ նվիրել են, նվիրում են, և նվիրելու են։ Դա բացառապես եկեղեցու իրավունքն է և որևէ մեկը այդտեղ ասելիք, անելիք չունի։ Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է բայց և եկեղեցին գիտե թե ինչ է նվիրում, ինչպես է նվիրում և այդ ամենի արդյունքում ինչպես է անխաթար մնում սրբությունը, որը առաջին դարից պահվել է հայոց աշխարհում։ Ամբողջ քրիստոնեական աշխարհը գիտի որ Հայաստանում կա Աստվածամոր Սուրբ Գեղարդ, որը անխաթար է անվնաս է և մշտապես սուրբ Էջմիածնում է և այնտեղից դուրս չի բերվում։ Մենք այդ մասին խոսել ենք դեռեւս 2018 թվականին, երբ եկեղեցու այդ նվիրաբերությունը չարանենգ կերպով շրջանառության մեջ դրվեց։ Այդ առնչությամբ մենք մեր բացատրությունը տվել ենք։ Մենք նվիրել ենք ընդամենը Գեղարդի մանրակերտը։ Այդպիսի մանրակերտ կարող եք գնել ցանկացած հուշանվերային խանութում, եկեղեցու տարածքում։ Նվիրաբերված Գեղարդի մանրակերտում զետեղվել է փշրանքը կոթառի միջից դուրս բերված, որը չի խաթարել Գեղարդի ամբողջականությունը, պատմական տեսքը։ Իսկ Կոթառի միջից դուրս բերելը  չի նշանակում Գեղարդը մասնատել, Գեղարդը կտրել և այլն։ Նվիրել ենք ռուս ուղղափառ եկեղեցու պետին՝ Ալեքսի պատրիարքին, նրա ծննդյան 75 ամյակի առիթով, և այսօր այն պահվում է ռուս ուղղափառ եկեղեցու Սուրբ Կոստանդին, Սուրբ Հեղինե մենաստանում և պահվում է Գեղարդի արծաթյա մանրակերտը, որի մեջ այդ փշրանքն է զետեղված»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Եկեղեցին որոշում է, եկեղեցին նվիրում է, նվիրաբերվել է Գեղարդի մանրակերտը․ Հայր Ասողիկ