Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ և ինչ պայմաններում էին գերեվարվել այսօր Հայաստանին փոխանցված գերիները
Այսօր Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 4 գերիների՝ Գևորգ Սուջյան, Դավիթ Դավթյան, Վիգեն Էուլջեքջյան և Վագիֆ Խաչատրյան։ Նրանք գերեվարվել են ադրբեջանցիների կողմից տարբեր ժամանակաշրջաններում և Բավքի դատարանի կողմից դատապարվել 15-20 ազատազրկման։
Արցախի Հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը 2023թ. հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։ Ըստ ադրբեջանական կողմի, իբրև Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում «սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։
Վագիֆ Խաչատրյանը 2023թ. նոյեմբերին Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել է 2020թ. նոյեմբերի 9-ին Շուշիի մոտակայքում, լիբանանցի Մարալ Նաջարյանի հետ: Նրանք գնացել էին Արցախ, որպեսզի Շուշիի հյուրանոցից մեկից վերցնեին Նաջարյանի իրերը։ Մարալ Նաջարյանն ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին։
Վիգեն Էուլջեքչյանին Բավքի դատարանը 2021 թվականի հունիսի 14-ին դատապարտել է 20 տարվա ազատազրկման:

«Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը գերեվարվել են 2020 թ․ նոյեմբերի 11-ին Բերձոր-Շուշի ճանապարհին։ Նրանք որոշել էին օգնություն հասցել Ստեփանակերտ։
2021թ․ Սուջյանն ու Դավթյանը 15 տարվա ազատազրկման են դատապարտվել լրտեսության շինծու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը այսօր Հակարի կամրջով Ադրբեջանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցլ են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Նրանք տեղափոխվում են Երևան։