Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գնդերեցների նկատմամբ ճնշումները միանշանակ դատապարտելի են և անընդունելի. Մայր Աթոռ
Լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։ Դրանց մասին ահազագել էր նաև ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Արդյո՞ք Մայր Աթոռը ստացել է նման հազանգեր ու ինչպե՞ս է գնահատում դրանք։ Ի պատասխան հարցին Panorama.am-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնեցին.
«Նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։ Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։
Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։
Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»։