Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Որո՞նք են կրծքագեղձի այն փոփոխությունները, որոնք չի կարելի անտեսել
Որո՞նք են կրծքագեղձի այն փոփոխությունները, որոնք չի կարելի անտեսել: Այս հարցին պատասխանել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ուռուցքաբան-վիրաբույժ Լիլիթ Ջանգուլյանը:
«Կրծքագեղձերում ցանկացած արտասովոր փոփոխություն պահանջում է ուշադրություն և անհապաղ արձագանք, մասնավորապես` անհրաժեշտ է դիմել մասնագետի, եթե նկատում եք հետևյալ նշաններից որևէ մեկը․
- շոշափվող գոյացություն, կոշտացում, ցավ,
- պնդություն կամ լցվածության զգացում, որը տարբերվում է սովորականից,
- մաշկի տեսքի փոփոխություն՝ կարմրություն, արտափքում, այտուցվածություն, կնճռոտում, «կիտրոնի կեղև»,
- պտուկի փոփոխություններ՝ ներս ընկնել, գույնի կամ ձևի փոփոխություն, արտադրություն պտուկից,
- անութափոսերում շոշափվող ավշային հանգույցներ,
- անհամաչափություն կրծքագեղձերի միջև:
Սիրելի՛ կանայք, հետևե՛ք Ձեր առողջությանը, հիշե՛ք, որ տարեկան հետազոտությունները հնարավորություն են տալիս հայտնաբերել քաղցկեղը նախնական փուլում, իսկ վաղ փուլերում հայտնաբերված հիվանդությունները հանգեցնում են արդյունավետ բուժման՝ խուսափելով հետագա խնդիրներից և բարդություններից»,- նշել է մասնագետը։