Ճանապարհային դեպարտամենտն ու տարածքային ՃՇՇ-ները էս հարցին ո՞նց են լուծում տալու. Վահագն Սարոյան
Հասարակություն
12:45 14/01/2026
Հայաստան

Ճանապարհային դեպարտամենտն ու տարածքային ՃՇՇ-ները էս հարցին ո՞նց են լուծում տալու. Վահագն Սարոյան

«Ասֆալտային մտածելակերպի համար մի փոքր բարդ առաջադրանք է, երբ ձմռանը այդ նույն ճանապարհները պետք է ոչ միայն ձնից մաքրվեն, այլ նաև մշակվեն աղով ու ավազով, որպեսզի հնարավոր լինի խուսափել մերկասառույցից ու դրա ցավալի հետևանքներից»,-գրում է քաղաքագետ Վահագն Սարոյանը՝ կից հրապարակել Սևան-Երևան մայրուղուց լուսանկար։

նա շարունակում է.

«Փոխարենը ինչ են անում՝ գերազանցիկի պես. հորդորում են մեքենան վարել ձմեռային անվադողերով, հետո այդ «հորդորը» պարտադրելու համար պարեկային ծառայությանը հրամայում են տուգանել այն վարորդներին, ովքեր մեքենան չեն շահագործում ձմեռային անվադողերով։

Ճանապարհային դեպարտամենտն ու տարածքային ՃՇՇ-ները էս հարցին ո՞նց են լուծում տալու, երբ շղթայական ավտովթար լինի... ասելու են վարորդներն ու եղանակն են մեղավոր, ճի՞շտէ: Բայց մեքենաների տեխնիկական զննության գումարներն էլ հենց վարորդներից են հավաքում, որպեսզի ճանապարհները լինեն բարեխիղճ, անվտանգ ու սպասարկված, ոչ թե անմշակ ու սարսափելի մերկասառույցով պատված»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ճանապարհային դեպարտամենտն ու տարածքային ՃՇՇ-ները էս հարցին ո՞նց են լուծում տալու. Վահագն Սարոյան