Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից
Առողջություն
15:24 14/01/2026
Հայաստան

Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից

Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից։ ՀՀ առողջապահության նախարարությունից ներկայացրել են մի քանի խորհուրդ՝ ինչպես պաշտպանել մաշկը ցուրտ եղանակին.

«Շատ տաք ջրով, երկարատև լոգանքը և ցնցուղները կարող են նպաստել մաշկի չորացմանը՝ մաքրելով բնական ճարպային թաղանթը:

«Ձեռքերի հաճախակի լվացումը կարող է հանգեցնել մաշկի չորացման և ճաքերի: Լվանալուց հետո խոնավացնող քսուքներ կիրառեք։ Լվացվելուց հետո առնվազն 20-30 րոպե մնացե՛ք սենյակային ջերմաստիճանի պայմաններում:

Կոշտ մաքրող (դեզինֆեկցող) միջոցների օգտագործումը կարող է բերել մաշկի չափից ավելի չորացման և ավելացնել ցրտահարության հավանականությունը:

Անբավարար խոնավացումը` ամենօրյա խոնավացման անտեսումը կարող է հանգեցնել մաշկի չորության և գրգռվածության:

Ցրտից և սառը քամուց չպաշտպանվելը կարող է մաշկի վնասման և ճաքերի առաջացման պատճառ դառնալ: Կրե՛ք ձեռնոցներ և շարֆեր խոցելի մաշկը պաշտպանելու համար:

Կենտրոնական ջեռուցմամբ սենյակում մշտապես գտնվելը ևս կարող է չորացնել մաշկը: Հարմարավետ խոնավության մակարդակը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավացուցիչներ:

Ձմռանը ջրի անբավարար ընդունումը կարող է հանգեցնել մաշկի ջրազրկման: Խմե՛ք բավականաչափ հեղուկներ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթները վնասակար են ամբողջ տարին, ներառյալ` ամպամած և ձնառատ օրերին: Օգտագործե՛ք արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով, նույնիսկ` ձմռանը»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ձմռանը մաշկը առողջ պահելու համար պետք է խուսափել որոշ գործոններից