ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջոցով
Քաղաքական
11:00 15/01/2026
Հայաստան

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջոցով

Քիչ առաջ զգուշացում-հայտարարություն է տարածել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Իրանը։

Դեսպանատունը խորհուրդ է տալիս Իրանը լքել Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով։

«ԱՄՆ քաղաքացիները, որոնց անհրաժեշտ է  շտապ լքել Իրանը Ադրբեջանի միջոցով, պետք է տեղյակ լինեն, որ Իրանից Ադրբեջան մուտք գործելը սահմանափակվել է ԱՄՆ քաղաքացիների համար լարվածության բարձրացման ժամանակահատվածներում, ինչպես օրինակ 2025 թվականի հունիսին՝ Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ։ ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից մեկնելու այլընտրանքային ուղիներ»,-ասված է դեսպանատան հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը ոչ թե Ադրբեջանի, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջոցով