Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ավանեսյանի ներկայացմամբ՝ իր ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունեն, որոնք մեկ ամսում ստանում են իրենց ստացած պարգևավճարի կրկնակին
«Պետական համակարագի աշխատանքի վարձատրության հետ կապված նոր որոշում է կայացվել, վերաբերում է ողջ պետական համակարգին»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով կառավարության անդամների ստացած բարձր պարգևավճարներին։
Նա նշեց, որ խնդր ունեն՝ պետական համակարգում ներգրավելու մասնագետների, պահելու այն ռեսուրսն, ինչն օգնելու է պետության զարգացմանը։
«Պետական համակարգը ստացել է համապատասխան փոխհատուցում»,- ասաց Անահիտ Ավանեսյանը։
Նա նաև ընդգծեց, որ իր ենթակայությամբ աշխատող բժիշկներ ունեն, որոնք մեկ ամսվա ընթացքում ստանում են իրենց ստացած պարգևավճարի կրկնակին։