Փետրվարի 1-ից ԵՊՀ-ում մեկնարկում է վերապատրաստման 3-ամսյա դասընթաց մանկավարժի հավաստագրման համար
Կրթություն, գիտություն
14:47 15/01/2026
Հայաստան

Փետրվարի 1-ից ԵՊՀ-ում մեկնարկում է վերապատրաստման 3-ամսյա դասընթաց մանկավարժի հավաստագրման համար

ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2026թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է «30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման 3-ամսյա դասընթացներ»։ Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։ Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր։

Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։ Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210․000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։

Դիմումներն ընդունվում են 2026թ․-ի հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 10։00-16։00-ն։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝
• անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),
• բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
• մեկ լուսանկար,
• վճարման կտրոնը։

Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։
Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա  201 սենյակ
Հեռ․՝ (+374 60) 710 616, (+374 91) 575 942, (+374 55)774421
Էլհասցե՝  [email protected]

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փետրվարի 1-ից ԵՊՀ-ում մեկնարկում է վերապատրաստման 3-ամսյա դասընթաց մանկավարժի հավաստագրման համար