«Հրապարակ». ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է
Օրվա մամուլ
09:14 15/01/2026
Հայաստան

«Հրապարակ». ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։ Պատգամավորության թեկնածու առաջադրված և վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձևավորվի նախընտրական ցուցակը։

Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի և «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։ ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն և բարձր պաշտոնների նշանակվեն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Հրապարակ». ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է