Սերգեյ Հարությունյան. Դատախազը մոռանում է, որ ի սկզբանե այս գործը քաղաքական հետապնդում է
Քաղաքական
16:49 15/01/2026
Հայաստան

Սերգեյ Հարությունյան. Դատախազը մոռանում է, որ ի սկզբանե այս գործը քաղաքական հետապնդում է

«Հանրային մեղադրողները մոռանում են, որ այս գործն ի սկզբանե քաղաքական հետապնդում է»,-հայտարարված դատական նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Սերգեյ Հարությունյանը՝ անդրադառնալով հանրային մեղադրողի այսօրվա միջնորդությանը։

Դատախազներն այսօր մասնավորապես դատավորին միջնորդեցին՝ մեղադրյալների, նրանց պաշտպանների կողմից վրավորանքներ հնչեցնելու, քրեական գործի հետ կապ չունեցող հանգամանքների մասին խոսելու դեպքում ընդհատել նրանց, ընդհուպ սանկցիա կիրառել։ Սա առաջացրեց մեղադրյալների, պաշտպանների զայրույթն ու քննադատությունը։

«Այս գործով ի սկզբանե պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ շինծու տեղեկատվություն են ներկայացրել հանրությանը՝ փորձելով տպավորություն ստեղծել։ Մեզ՝ փաստաբաններիս հաջողվոց անհավասար պայմաններում, իրենք Հանրային հեռուստաընկերությունից են օգտվում, իսկ մեր առջև այդ դռները փակ են... Մեզ հաջողվեց հանրությանը ցույց տալ, որ այս ամենը շինծու է եղել, այս ընթացքը ֆարս է, սա քաղաքական հետապնդման ցայտուն օրինակ է։ Բագրատ Սրբազանն այսօր անազատության մեջ է գտնվում, քանի որ պետք է տեղի ունենար եկեղեցու դեմ այս արշավը, իսկ Բագրատ Սրբազանն իր հեղինակությամբ, անձով միանշանակ կանխող էր լինելու, նրան հաջողվելու էր որոշակի իրավիճակ փոխել։ Դրա համար է նա անազատության մեջ»,-ասաց Ս. Հարությունյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սերգեյ Հարությունյան. Դատախազը մոռանում է, որ ի սկզբանե այս գործը քաղաքական հետապնդում է