Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում ԵՄ դիտորդական առաքելությունում
Քաղաքական
19:37 16/01/2026
Հայաստան

Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում ԵՄ դիտորդական առաքելությունում

Հունվարի 14-ին Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Սլովակիայի Հանրապետության դեսպանատան պատվիրակությանը դեսպան Միրոսլավ Հացեկի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում ԵՄ ներկայացուցչությունից:

Հանդիպմանը առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին ներկայացրել է առաքելության մանդատի շրջանակներն ու գործունեությունը։

«Հունվարի 15-ին Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը մասնակցեց նաև պարեկության՝ անմիջականորեն ծանոթանալով դիտորդների աշխատանքին։

Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում առաքելությունում»,- ասվում է հաղորդագրությունում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սլովակիայի Հանրապետության շուրջ 5 քաղաքացի այս պահին ծառայությունն են իրականացնում ԵՄ դիտորդական առաքելությունում