Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս վտանգավոր իրավիճակը մի շատ պարզ պատճառով է. մեկ անձը կայացնում է բոլոր ճակատագրական որոշումները. Էլինար Վարդանյան
«Այսօրվա իրականությունը շատ վտանգավոր և բարդ իրականություն է»,-Այլընտրանքային նախագծեր խմբի նախաձեռնած «Սահմանադրական կարգի վերականգնման ուղիները» խորագրով քննարկման ժամանակ ասաց մոդերատոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը։
Նա նշեց, որ պետք է բացահայտել ներկայիս վտանգավոր իրավիճակի պատճառները, քանի որ առանց դրա կբուժվի խնդրի երևացող վերքերը, բայց նրա հիմնարար լուծում չի լինի։
«Այս իրավիճակը մի շատ պարզ պատճառով է. մեկ անձը կայացնում է բոլոր ճակատագրական որոշումները, ինքն իրենով փոխարինել է մեր ողջ պետական համակարգը և ինստիտուտները։ Պետական գործունեության համար սահմանված գործառույթներն այդ անձը վերագրել է իրեն»,- ասաց Վարդանյանը՝ նկատելով, որ այդ որոշումները կարող են հակասել Երկրի ռազմավարական շահերը, նույնիսկ սեփական նախորդ որոշումը, բայց միևնույնն է՝ փաշինյանը գնում է այդ ճանապարհով։
Վարդանյանը հիշեց օրերս Փաշինյանի արած հայտարարությունը, թե այնպես չէ, որ իր լիազորությունները լիարժեք սահմանված է, դրա համար էլ անում է այն, ինչ ցանկանում է։
«Նրա համար կարևոր չէ այն դրույթը, որը սահմանված է սահմանադրությամբ, որում ամրագրված է, որ Եկեղեցին և Պետությունն անջատ են, «ՀՀ-ի և Հայաստանյաց Առաքելական սուրբ եկեղեցու մասին» օրենքի հոդվածը, որում ասվում է, որ ՀՀ-ն ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու ինքնակառավարումն իր նվիրապետության սահմաններում»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ այդպես անվերջ կարող է թվարկել օրենքի խախտումները փաշինյանի կողմից։
Էլինար Վարդանյանը նշեց, որ այսօր Փաշինյանը որոշում է, թե ում պետք է բանտարկել, ինչ հոդվածներով՝ բերելով Փարաքարի համայնքապետի սպանության դեպքը երբ հաջորդ օրն արդեն հայտարարեց, թե վենդետա է եղել։
Պատգամավորը նաև կարևորեց նոր քաղհասարակության ձևավորման անհրաժեշտությունը երկրի առաջ կանգնած մարտագրավերներին դիմակայելու համար։
Տեսանյութը՝ քիչ ավելի ուշ։