Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության փոխակերպումները Հարավային Կովկասում. Աբրահամ Գասպարյան
Քաղաքական
12:01 16/01/2026
Տարածաշրջան

Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության փոխակերպումները Հարավային Կովկասում. Աբրահամ Գասպարյան

«Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում, ռազմաքաղաքական և ուժային հավասարակշռումների խախտված համակարգը մտնում է բացասական աստիճանակարգման (հիերարխիայի) փուլ, ինչը նշանակում է, որ ավելի քան 80 տարի գոյատևող միջազգային հարաբերությունների պոտսդամյան համակարգն ավարտվել է և պետությունները բախվում են նոր աշխարհակարգի ճարտարապետության օբյեկտիվ՝ պետական սուբյեկտայնության ու ֆունկցիոնալության պահպանման գլխավոր մարտահրավերին»,-գրում է քաղաքական գիտությունների թեկնածու, արևելագետ, Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր Աբրահամ Գասպարյանը։

Նա մանրամասնում է.

«Նոր աշխարհակարգը խմբագրում է ուժերի հավասարակշռության և արժեքային կոնսոլիդացիայի վերաբերյալ միջազգային և միջպետական հարաբերությունների ավանդական, հիմնականում՝ կոնստրուկտիվիզմի տեսությունը, այն փոխարինելով ուժային գերակշռության՝ նեոռեալիզմի տեսությամբ, որտեղ պետական սուվերենության ապահովումն ու ինստիտուցիոնալ ֆունկցիոնալության շարունակականությունը դուրս է գալիս ներպետական ռեսուրսների արդյունավետ կառավարման տիրույթից և ապավինում աշխարհաքաղաքական գործոնների ակտիվացմանը. նոր պայմաններում՝ պետության դերի աստիճանական տրանսֆորմացիան ուղիղ կապվածության մեջ է գեոպոլիտիկ պատրոնաժի կամ միջազգային հարաբերությունների կազմակերպչակառուցվածքային բազմաթիվ անհայտները հաղթահարելու քաղաքականությունը որդեգրած ուժերի/պետությունների, ծավալած գործընթացի հետ:

Գործող աշխարհակարգի կառուցվածքային փոխակերպումը ենթադրում է ավանդական արտաքին քաղաքականության կառուցակարգերի, սկզբունքների ու մոտեցումների արմատական վերանայում։ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական տեկտոնային շարժերը, գործող էլիտաների՝ բալանսավորված խաղաղության (իմիտացիայի) ռեսուրսների պահպանման, ռազմաստրատեգիական, անվտանգային ու տնտեսական շահերի գոտիավորման, աշխարհաքաղաքական ստատուս քվոյի պահպանմանը փոխարինում է գեոտնտեսական, հաղորդակցային, տրանսպորտային ու անվտանգային շահերի ագրեսիվ պարտադրման կոնցեպտը:

Որոշումների ընդունման համաշխարհային կենտրոնների ազդեցության գոտիների նոր բաժանումը, սակայն, առանց կոնֆլիկտների չի անցնում կամ անցնելու.  այն տեղի կունենա միջազգային տապալված իրավունքի նորմերի ու խաղաղաշինության սպառված ռեսուրսի վերակենդանացմա՞ն,  միմյանց չոչնչացնելու համաձայնագրերի՞, գերտերությունների գաղտնի պայմանավորվածությունների միջոցով ռազմավարական խորությունից ու ամբիցիաներից ինքնակամ կամ պարտադրաբար հրաժարված փոքր պետությունների շահերի զոհաբերմա՞ն գնով, Չինաստանի տնտեսական «նեոգաղութացման» սպառնալիքի համատեքստում՝ ռազմավարական շահերը գոտիավորող պետությունների միջև փոխզիջումների՞ (տարածքներ, հազվագյուտ մետաղներ, նավթագազային ռեսուրսներ, ծովային նեղուցներ), թե՞ բացահայտ բախումների միջոցով:

Վենեսուելայում, Գրենլանդիայի և Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններն ու արձագանքները հուշում են, որ, այսուհանդերձ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի անվտանգային և գեոտնտեսական շահերի և ազդեցության գոտիների բաշխման կոնսենսուսը նշմարվում է, պրոքսի պատերազմները շարունակելու են կրել տնտեսական, հիբրիդային, կիբերանվտանգային և տեղային/տարածաշրշանային բնույթ՝ նվազեցնելով մասշտաբային կամ համաշխարհային ռազմական գործողությունների հավանականությունը` դրանք տեղափոխելով հաղորդակցության ու բնական ռեսուրսների տիրապետման հարթություն»։

Հոդվածն ամբողջությամբ՝ հղումով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրանի աշխարհաքաղաքական ազդեցության փոխակերպումները Հարավային Կովկասում. Աբրահամ Գասպարյան