Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Քննչական մարմինը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնային կալանքի երկարաձգման միջնորդություն
Քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Այս մասին տեղեկացնում է Սամվել Կարապետյանի պաշտօպան Արամ Վարդևանյանն ու մանրամասնում, որ այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու:
«Քաղաքական հետապնդման այսօրվա զարգացումների վերաբերյալ առանձին կտեղեկացնենք»,-նշում է փաստաբանը։
Հիշեցնենք, որ հայտնի բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նկատմամաբ 2025 հունիսի 18-ից կիրառված բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Դատախազությունն այս տարվա առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ պահանջով, ինչը փաստաբաններն ապօրինի են որակում։ Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և պաշտպանների բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: