ժամը 20:00-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ
Հասարակություն
20:31 16/01/2026
Հայաստան

ժամը 20:00-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ

Հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև և Հարժս-Շինուհայր-Հալիձոր ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

«Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Սևանի,  Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ժամը 20:00-ի դրությամբ կան փակ ավտոճանապարհներ