Դատարանի որոշմամբ տիրադավ Գևորգ Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում
Քաղաքական
21:27 16/01/2026
Հայաստան

Դատարանի որոշմամբ տիրադավ Գևորգ Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ տիրադավ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև վերջնական դատական ակտի հրապարակումը: Այդ մասին «Լուրեր»-ին հայտնել է հենց ինքը, որ դատարանը բավարարել է իր հայցադիմումի միջնորդությունը և կիրառել է հայցի բավարարման միջոց։

Ըստ նրա՝ կաթողիկոսի կողմից իրեն ուղղված մեղադրանքը ամբողջովին շինծու է, ինքը որևէ նկատողություն չունի այդ մասով:

«Դու չես կարող ազատել ինձ զուտ նրա համար, որ ես Հայաստանյաց Առաքելական սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգին եմ միացել։ Ես դեմ եմ, որ եկեղեցին դառնա օտար շահերի սպասակող»,- «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է տիրադավտ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դատարանի որոշմամբ տիրադավ Գևորգ Սարոյանը կվերականգնվի Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում