Մահացել է Համով Զառան
Առողջություն
18:35 17/01/2026
Հայաստան

Մահացել է Համով Զառան

Հիվանդանոցում մահացել է «Մեր բակը» ֆիլմից շատերի սիրելի դերասանուհի Զառա Արամյանը՝ Համով Զառան։ Հեռուստադիտողը նրան ծանոթ էր հեռուստատեսային տարբեր հաղորդումներից, նա վարում էր «Համով զրույց» հաղորդումը։

Երեկ դերասանուհին սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել է Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոցային համալիր։

2025-ի դեկտեմբերի 29-ին նա ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Ամեն ինչի համար շնորհակալ եմ ՝ դստերս նշանդրեքի, ձեր սերը բազմիցս արտահայտելուն, ձեր աղոթքներում լինելուն, ու...հիվանդությունս ավելի խորանալու համար...

Պատրաստ եմ դիմավորելու Նոր 2026 թիվը ու հույս տածել, որ Երկիրս խաղաղ կլինի ,իսկ մարդիկ էլ բարի ու քաղցր...

Շնորհավոր իմ նախշուններ ջան, Նոր տարին։ Ես շարունակում եմ ձեզ ՍԻՐԵԼ»։

Զառա Արամյանը ծնվել է 1970 թ. հուլիսի 1-ին Երևանում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մահացել է Համով Զառան