Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպմանն արևային ակնոցով է եղել
Քաղաքական
13:47 17/01/2026
Աշխարհ

Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպմանն արևային ակնոցով է եղել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշ ժամանակ ստիպված կլինի արևային ակնոց կրել աչքի արյան անոթի վնասման պատճառով։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ներողություն եմ խնդրում այս ակնոցի համար, որի կրելը կապված է աննշան խնդրի հետ։ Բայց ես ստիպված եմ կրել որոշ ժամանակ։ Այնպես որ, դուք ստիպված կլինեք հանդուրժել իմ այսպիսի տեսքը», - կատակել է նա Նոր Կալեդոնիայի ներկայացուցիչների հետ Ելիսեյան պալատում հանդիպման ժամանակ, որին նա մասնակցել է արևային ակնոցներով։ Հանդիպումը ուղիղ հեռարձակվել է նախագահական գրասենյակի սոցիալական ցանցի՝ X-ի էջում։

Նախօրեին  Մակրոնը զինվորականներին ուղղված իր ամենամյա ուղերձը հղել էր արյունոտված աչքով։ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ նախագահը ր աչքի արյունատար անոթը վնասվել է, և վստահեցրեց նրանց, որ այն անվնաս է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder