Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախօրեին ՔՊ ակտիվը նախաձեռնող խմբի նիստ է անցկացրել, որի ընթացքում քննարկել են կուսակցության արտահերթ համաժողովի կազմակերպմանը և կուսակցության համամասնական ցուցակի քվեարկությանն առնչվող հարցեր։ Մեզ ասացին, որ նախնական որոշում կա, որ 300 հոգանոց ցուցակի առաջին հիսուն հոգին կկազմվի արտահերթ համաժողովի մասնակից պատվիրակների քվեարկությամբ, իսկ 50-ից հետո ցուցակի ձևավորումը կվերապահվի վարչությանը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանին, որը համախոհների միջոցով իր ուզած մարդկանց կտեղավորի անցողիկ հորիզոնականներում։
Ի դեպ, սեպտեմբերին կայացած ՔՊ հերթական համաժողովից հետո, ինչպես հայտնի է, վարչության կազմը հինգով ավելացավ, քանի որ իշխող թիմում որոշեցին ավելացնել կանանց քվոտան: ՔՊ վարչության կազմի ընդլայնումը, սակայն, կուսակցության հնաբնակներից շատերը սխալ են համարում: Մեզ պատմեցին, որ նորեկները հների նյարդերի վրա են ազդում․ չգիտեն՝ որտեղ են հայտնվել և ինչ հարցեր կարող են քննարկել, ցանկացած բամբասանք բերում են վարչություն ու փորձում քննարկման թեմա դարձնել, դրա պատճառվ էլ նիստերը հաճախ ձգվում են մինչև կեսգիշեր»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում