Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երբ իշխանությունը վտարում է մամուլը խորհրդարանի դահլիճից հենց այնպես, դա նշանակում է՝ նա վախենում է ճշմարտությունից. Մանե Թանդիլյան
«Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցածը հերթական ապացույցն է, որ գործող իշխանությունը հետևողականորեն սահմանափակում է խոսքի ազատությունն ու հանրային վերահսկողությունը։ Լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, նրանք ուժի կիրառմամբ դուրս են բերվել դահլիճից միայն այն պատճառով, որ փորձում էին լուսաբանել հանրային կարևորություն ունեցող նիստը»,-երեվա դեպքերին արձագանքում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։
Նա ընդգծում է.
«Սա արդեն ոչ թե միջադեպ է, այլ քաղաքական վարքագիծ։ Վարքագիծ, որն անհամատեղելի է ժողովրդավարական պետության, բաց կառավարման և հաշվետու իշխանության գաղափարի հետ։ Երբ իշխանությունը վտարում է մամուլը խորհրդարանի դահլիճից հենց այնպես, դա նշանակում է՝ նա վախենում է ճշմարտությունից և հանրային վերահսկողությունից։ Ուժային մեթոդներով աշխատող համակարգը և ազատ խոսքի ճնշումը չեն կարող լինել Հայաստանի ապագայի ճանապարհը։ Ժողովրդավարությունը չի կառուցվում լրագրողների լռեցմամբ և նրանց իրավունքների ոտնահարմամբ։ Այն կառուցվում է թափանցիկությամբ, պատասխանատվությամբ և խրախուսելով երկրում առողջ ու ազատ մամուլի առկայությունը»։