Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Սամսոնյանը մտքով, հոգով շատ ուժեղ է, բայց հացադուլն ազդում է նրա առողջական վիճակի վրա. Ա. Մաթևոսյան
«Հացադուլի ողջ ընթացքում ամեն օր տեսակցել եմ Նարեկ Սամսոնյանին։ Ինչպես մեր ամենօրյա ակցիաների ժամանակ, այնպես էլ հիմա ասում եմ, հացադուլն առաջացրել է հետևանքներ»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի պաշտպան, Antifake.am-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը՝ ընթերցելով հացադուլի 9-րդ օրը՝ Նարեկ Սամսոնյանի՝ առողջության հետ կապված խնդիրների մասին նամակն ընթերցելուց հետո։
Նա ընդգծեց՝ Նարեկ Սամսոնյանը հացադուլի քայլին դիմել է գիտակցված, որպես բողոքի վճռական քայլ ի պատասխան տեղի ուն եցող ապօրինությունների։
«Անազատության մեջ գտնվող անձը չի կարող այլ բան անել, քան հացադուլի դիմելը։ Նա ազատության մեջ չէ, որ պիկետ անի, բողոքի ակցիա իրականացնի, սա ընդունված պրակտիկա է։ Կալանավորները, որ ցանկանում են բողոքի ձայն բարձրացնել, դիմում են հացադուլի։ Նարեկ Սամսոնյանը մտքով, հոգով շատ ուժեղ է, ամուր է, վճռական է նույնիսկ հացադուլի 9-րդ օրը, բայց այդ ամենն ազդում է առողջական վիճակի վրա, էլ չեմ խոսում, որ վիրահատական միջամտության խնդիրներն են գումարվում այս վիճակին՝ խնդիրը դարձնելով հրատապ»,-ասաց Մաթևոսյանը։
Ռուբեն Մելիքյանն ասաց՝ շատ մանրամասներ առողջական վիճակի մասին հայտնել չի կարող, բայց իր պատկերացմամբ խնդիրներն առաջացել են նախորդ կալանավորման ժամանակ՝ 2024 թվականին։
«Ես՝ որպես ընտանիքի հարազատ տեղյակ էի, որ Նարեկը պատրաստվում է վիրահատվել։ Վիրահատությունը նշանակվել էր դեկտեմբերին, բայց ինչպես ասում են շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և նոյեմբերի 13-ին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ապօրինի կերպով նախ ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին։ Այս կալանքի ժամանակ խնդիրները սրվեցին, ես դրանց մասին իմացա 2025-ի վերջին օրերին-2026-ի հենց առաջին օրը»,-պատմեց Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ այս տարվա հենց առաջին աշխատանքային օրն այցելել են Նարեկին, ստացել են նրան բուժող բժշկի այցելության հնարավորություն։
«Կենցաղային լեզվով ասեմ, որ բժշկի համոզմունքն այն է, որ օր առաջ պետք է կատարվի վիրահատություն։ Հնարավորինս արագ, քանի որ առողջական խնդիրն ամեն օր խորանում է, հացադուլն իր հերթին ազդում է առողջական վիճակի վրա, առողջական խնդիրն էլ հացադուլի ընթացքում նրա հյուծմանը»,-ասաց Մելիքյանը՝ նշելով, որ ՔԿՀ-ում ասել են, ընթացակարգերը կարող են տևել 10 օր։
Մանրամասները՝ տեսանյութում։