Նախագծի ընդունումից հետո հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր
Քաղաքական
17:42 19/01/2026
Հայաստան

Նախագծի ընդունումից հետո հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի հեղինակներ են ԱԺ պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը եւ Գեղամ Նազարյանը: Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:

Ռուբեն Ռուբինյանի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարված փոփոխության համաձայն՝ օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, այլ՝ անմիջապես:

Նախագծի ընդունումից հետո հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր:

Դեռևս առաջին քննարկման ժամանակ Ռուբեն Ռուբինյանն ասել էր, որ հունվարի 27-ն է ընտրվել, քանի որ տոնը որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ կապ չունի, բայց ունի որոշակի տրամաբանություն և խորհուրդ. «Ընտրել ենք հունվարի 27-ը՝ որպես Բանակի օրվան՝ հունվարի 28-ին նախորդող օր: Առաջին օրը մենք հարգանքի տուրք կմատուցենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին, կհարգենք նրանց հիշատակը, իսկ հաջորդ օրը որպես շարունակվող կյանքի եւ անկոտրում կամքի խորհրդանիշ՝ կտոնենք բանակի օրը։ Սա չի նշանակում մոռացության մատնել պատմության մեջ կարևորություն ունեցող այլ օրեր, սա չի նշանակում փոխարինել դրանք»: ԱԺ փոխնախագահի խոսքով, սա սգո օր չէ, այլ հիշատակի ու խոնարհումի օր է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նախագծի ընդունումից հետո հունվարի 27-ը կլինի ոչ աշխատանքային օր