«Ասում եք՝ մի հորդորեք, հորդորում եմ ձեզ». փոխնախարար-Թովմասյան բանավեճ՝ ԱԺ-ում
Քաղաքական
17:16 19/01/2026
Հայաստան

«Ասում եք՝ մի հորդորեք, հորդորում եմ ձեզ». փոխնախարար-Թովմասյան բանավեճ՝ ԱԺ-ում

«Պաշտպանության նախարարությունում  ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել, քանի՞ սպա, հրամանատար է պատասխանատվության ենթարկվել,  ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել»,- ԱԺ-ում բանակում զինծառայողների զոհվելու կամ մահվան դեպքերի առնչությամբ հետաքրքրվեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով պաշտպանության նախարարի տեղակալ Արմեն Սարգսյանին։

Թովմասյանը նշեց, որ 2025 թվականին բանակում 30 զինծառայող է զոհվել, նրանիցի 24-ը՝ ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներով պայմանավորված. «Պաշտպանության նախարարությունում ի՞նչ հետևություններ են արվել, որովհետև ստացել է մի կողմից ունենք խաղաղություն, թշամին չի կրակում, մյուս կողմից  անպատասխանատու ղեկավարներ, ովքեր չեն տիրապետում իրավիճակին, տարվա մեջ 30 զինծառայող զոհվում են տարբեր հանգամանքներում»։

Ա. Սարգսյանն ասաց, որ ՊՆ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է  պահել այս ցավալի թեման,  մտահոգիչ է խաղաղ պայմաններում մահվան դեպքերը։

«Համեմատության մեջ ունենք դրական շարժընթաց»,- նշեց նա։ 

Թ.Թովմասյանն ասաց, որ հստակ պատասխան է ակնկալում. «Խորհրդատվություն մի տվեք՝ ինչը ինչի հետ համեմատեմ։ Հստակ ասացի՝ 2025 թվականին կա 30 զոհ, ի՞նչ հետևություն եք արել, ի՞նչ պատժամիջոցներ եք կիրառել։

Հորդորելու փոխարեն ձեր պատասխանատվության գոտում պատասխանեք ձեզ հասեցագրված կոնկրետ հրացադրմանը»։ 

Ա.Սարգսյանն արձագանքեց, որ եթե ՊՆ-ն հետևություններ չաներ, դրական շարժընթաց չէր ունենա.  «Ասում եք՝ մի հորդորեք, հորդորում եմ ձեզ դրական լույսի ներքո նայել, որովհետև եթե հետևություններ չանեինք, մեր ցուցանիշները կլինեին ավելի վատ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Ասում եք՝ մի հորդորեք, հորդորում եմ ձեզ». փոխնախարար-Թովմասյան բանավեճ՝ ԱԺ-ում