Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, պետք են նաև գլուխներ. ՔՊ-ական պատգամավոր
Քաղաքական
12:35 19/01/2026
Հայաստան

Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, պետք են նաև գլուխներ. ՔՊ-ական պատգամավոր

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին  նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

Հիմնական զեկուցող ԿԳՄԱ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ, հերթական քայլն է մեր երկրում մարդկային կապիտալի զարգացման և այդ կապիտալը նաև մեր երկրի տնտեսական ու հանրային զարգացմանը ի շահ գործադրելու ուղղությամբ։

Նա բացատրել է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության եւ այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ նշված բուհերում սովորելու համար տարկետում ստացած և  բուհն ավարտած երիտասարդները և  իրենց ուսումնառությունն այս բուհերում իրականացնող քաղաքացիները հնարավորություն են ստանալու ուսումն ավարտելուց հետո առնվազն երեք տարի Կառավարության սահմանած ոլորտում ՀՀ-ում աշխատելու համար: Դրանից հետո  նրանք կարող են ազատվել զինվորական ծառայությունից: Աշխատելու ընթացքում անձի՝ Հայաստանում ֆիզիկական ներկայությունը պարտադիր է լինելու:

ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված բուհերում սովորելու համար 2018 թվականից սկսած տարկետում է ստացել արդեն 600 քաղաքացի՝ տարբեր կրթական աստիճաններով, որոնցից 570-ը դեռ սովորում է եւ շարունակում է օգտվել տարկետման իրավունքից: Սակայն նշված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետություն վերադարձ ապահովելու եւ նրանց ներուժը գիտության, տնտեսության, քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու գործիքակազմերը կատարելագործելու անհրաժեշտություն ունեն:

Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ նշված բուհերն ավարտած 57 քաղաքացիներից միայն մեկն  է ուսումնառությունից հետո ծառայել ՀՀ զինված ուժերում, 4 քաղաքացի զբաղվում է գիտահետազոտական գործունեությամբ, 12-ը հետախուզման մեջ է, իսկ մնացած 40-ը չեն ծառայել՝ ելնելով այլ հիմքերից:

Նիստի ընթացքում ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Հունանյանն ասաց, որ այս հարցում սոցիալական անարդարություն չկա. «Հայաստանում ոչ բոլոր աշակերտներն են սովորում գերգերազանց։ Իսկ դրա համար մեծ ջանք, կամք է հարկավոր։ Այն երեխաները, որոնք մեծ ջանք, կամք, եռանք են ներդնում ուսման մեջ, նրանք արժանի են, որպեսզի սովորեն թոփ 50 առաջատար  բուհերում։

Կարծում եմ՝ բանակին էլ սա չի խանգարի, որովհետև մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն  պետության տարբեր ճյուղերի զարգացմանը»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, պետք են նաև գլուխներ. ՔՊ-ական պատգամավոր